Սիլվա Հակոբյանը թեժացրել է Էրիկի և Սվետլանա Իշխանյանի՝ կրկին միասին լինելու լուրերը

Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ երգիչ Էրիկն ու բլոգեր Սվետլանա Իշխանյանը տարիներ տևած բաժանումից հետո կրկին միասին են։

Զույգը որևէ կերպ չի մեկնաբանում այս լուրը, սակայն պարբերաբար նրանց կարելի է միասին տեսնել։

Օրերս Սիլվա Հակոբյանը հրապարակում էր արել միջոցառումից, որին կից գրել էր՝ «Էրոս ու Լանաս էլ եկան»՝ ևս մի անգամ փաստելով, որ զույգը կրկին միասին է։ Զույգը չի խուսափել նման սթորիի հրապարակումից։

Նշենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին են ներկայանում տարբեր առիթների ժամանակ։