Երգչուհի Ռիհանան, որը գտնվում է հղիության վերջին ամիսներին և պատրաստվում է առաջին անգամ մայրանալ, նկարահանվել է հեղինակավոր Vogue ամսագրի մայիսյան շապիկի համար:
Աստղին լուսանկարել է ոլորտի ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկը՝ Էնի Լեյբովիցը:
Ռիհանան հանդես է եկել տարբեր համարձակ կերպարներով՝ հաճույքով ի ցույց դնելով իր առանձնահատուկ կարգավիճակը:
Երգչուհին պատմել է հղիության ընթացքում ունեցած զգացողությունների և երեխայի լույս աշխարհ գալուն անհամաբեր սպասելու մասին:
Ի դեպ, սա Ռիհանայի՝ Vogue-ի շապիկի համար նկարահանման յոթերորդ դեպքն է: