Աստղագուշակ ապրիլի 14-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եկել է կարևոր գործերը ստանձնելու ժամանակը: Այսօր դուք աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների հասնելու, անձնական կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու, վաղուց առաջ եկած ծրագիրը կյանքի կոչելու շանս կունենաք: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելը: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ձեզ, օգնություն կառաջարկեն:

Օրն անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում: Դրանք երկար կհիշվեն: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Հնարավոր է՝ միանգամից ընկերանաք: Ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կիսվեք գաղափարներով, պատմեք ձեր ծրագրերի մասին, համախոհներ փնտրեք: Եկել է կեղծ համեստությունը մի կողմ դնելու և ձեր մասին հայտարարելու ժամանակը: Այսօր նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք. նրանց թվում կլինեն ազդեցիկ մարդիկ: Սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ ստանալ:

Մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու ունակությունն այսօր ձեզ համար շատ օգտակար կլինի: Հենց դրա շնորհիվ դուք արագ կլուծեք բարդ աշխատանքային հարցերը, կկարողանաք խուսափել լարված պահերից: Հաջող կլինեն պետկազմակերպությունների հետ կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չկորցնել առողջ բանականությունն ու ինքնատիրապետումը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը: Առանց մանր-մունր թյուրիմացությունների ու լարված պահերի չի լինի: Դժվարություններ ու ձգձգումներ կարող են առաջանալ այն գործերում, որոնք հույս ունեիք արագ անել: Բայց հուսահատվելու կարիք չկա. դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Դրանում կօգնեն գիտելիքներն ու փորձը, հին համախոհների աջակցությունն էլ վերջին դերը չի խաղա:

Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, շտապողական որոշումներ չընդունելը: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին, որոնցում այսօր փոփոխություններ կնշմարվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անցեք կարևոր առաջադրանքների լուծմանը: Այսօր դուք շատ օգտակար բաներ կարող եք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Հավանական է համախոհներ միանգամից չկարողանաք գտնել: Բայց եթե առաջին քայլերն ինքնուրույն անեք, օգնականներն անպայման ձեռք կմեկնեն: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանց գործով կմեկնեք, թե պարզապես պայմանները փոխելու, հոգսերից շեղվելու նպատակով: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նրանք հաճույքով կաջակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամպերում մի սավառնեք: Այսօր շատ կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, իրատես լինելը: Ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը՝ դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել: Շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա ամեն ինչում կարգուկանոն կհաստատեք:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն ընկերների և հարազատների հետ շփումները, ռոմանտիկ ժամադրությունն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնի: Երեկոն հեռվից լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք հուսալի համախոհներ կգտնեք ու նրանց աջակցությամբ կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Հաջող կլինեն հասարակական ելույթները, օգտակար կլինի մասնագիտական միջոցառումներին, օրինակ՝ սեմինարներին ու կոնֆերանսներին մասնակցելը:

Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, և անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ ձեզ հետ: Հավանական են անսովոր առաջարկներ, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ-ինչ դժվարություններ այսօր կարող են ծագել, բայց դուք անպայման ամեն ինչ կհաղթահարեք: Պետք կգան հին փորձն ու վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ արագ պատասխաններ կստանաք բարդ հարցերին, կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք շատերին մոտեցում կգտնեք:

Օրը հարմար կլինի ստեղծագործելու, անսովոր առաջադրանքները լուծելու, ինչպես նաև երևակայություն ու հնարամտություն պահանջող զբաղմունքների համար: Լավ գաղափարներ շատ կունենաք, դրանց իրագործման հարցում օգնելու պատրաստ մարդիկ էլ քիչ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք չվիճել այն մարդկանց հետ, որոնք փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից: Սուր անկյունները հարթելու, բոլորին դուրեկան որոշում ընդունելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Հենց ձեր ջանքերի շնորհիվ կարող են դեպի լավը փոխվել մտերիմների հետ հարաբերությունները, որոշ ընտանեկան կոնֆլիկտներ էլ կմնան անցյալում:

Կարևոր գործերն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար. այս հատվածն արդյունավետ կլինի: Ավելի ուշ կենտրոնանալը կդժվարանա: Դուք ավելի դանդաղ կգործեք, բայց լուրջ սխալներ էլ չեք անի: Երեկոն հարմար կլինի հին ընկերոջ կամ սիրելի մարդու հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին աշխատեք ծրագրի համաձայն գործել, չհրաժարվել մտածածից, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Դուք շատ բանի կհասնեք, եթե լուրջ տրամադրվեք: Կօգնեն հին համախոհները: Նրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, ժամանակին կստանաք անհրաժեշտ փաստաթղթերը, լավ կանցկացնեք կարևոր հանդիպումները:

Օրվա երկրորդ կեսն իմպրովիզներ անելու, ստեղծագործելու, ոչ ստանդարտ լուծումներ փնտրելու ժամանակ կլինի: Կուզենաք ձեր ձևով գործել, այլ ոչ թե հետևել ուրիշներին, և դա ամենաճիշտ ռազմավարությունը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն արժե սկսել լավ ծանոթ գործերից: Դա թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից, արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, ինչպես նաև հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում:

Ավելի ուշ կկարողանաք նոր բան ստանձնել: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանցից մեկը կարող է կարևոր դեր խաղալ ձեր կյանքում, սկիզբ դնել հարաբերությունների, որոնք շուտով թանկ կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նոր գաղափարներ կհայտնվեն, բայց չարժե դրանց իրագործմանն անհապաղ անցնել: Ինքներդ ձեզ մտածելու, առաջնահերթությունները դնելու համար ժամանակ տվեք: Դուք կհասկանաք, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչն է լավ հետաձգել: Լրիվ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ մտածեք աշխատանքը փոխելու մասին:

Օրը հարմար կլինի նոր ծանոթությունների համար: Դուք բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք: Հնարավորություն կունենաք ընկերանալ մի մարդու հետ, որը ժամանակին ձեզ վրա անջնջելի տպավորություն է թողել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համախոհներ փնտրեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց աջակցությամբ շուտով կհասնեք կարևոր նպատակներին: Կիսվեք ձեր գաղափարներով, քննարկեք ծրագրերը, ուշադիր լսեք նրանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ: Գործերի մասին ցանկացած զրույց օգուտ կտա ձեզ: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ հասկանաք, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին:

Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է՝ այսօր հասկանաք, թե ինչպես կարելի է գրավել այն մարդու ուշադրությունը, որին վաղուց համակրում եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կլսեն այն բառերը, որոնց մասին երազում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: