Երգիչ, երգահան Արամ MP3-ն մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ վաղը կայանալու նրա համերգը:
Ինստագրամյան իր էջում Արամը պատմել է, թե ինչ անձրևոտ եղանակով է նրան դիմավորել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը:
Բրյուսելում երգիչը հանդիպել է քաղաքապետի՝ Ֆիլիպ Քլոզեի հետ և տեղադրել լուսանկարներ, որոնց կից գրել է. «Հանդիպում Բրյուսելի քաղաքապետի հետ: Զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում ոչ քաղաքական»:
Երգիչը նաև ոչ ֆորմալ միջավայրում հանդիպել է Բրյուսելի հայ համայնքի անդամների հետ և սթորի բաժնում ցույց տվել, թե ինչպես են հայերը պարում նրա երգերի տակ: