Ամերիկաբնակ հայ երգիչ Հարութ Փամբուկչյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, զրուցել այնտեղ բուժում ստացող տղաների հետ։
«Տրամադրություններն ու ապրումները հնարավոր չէ նկարագրել խոսքերով։ Նույնիսկ տեսանյութով հնարավոր չէ փոխանցել իրական մթնոլորտը, որ տիրում էր Զինվորի տանը»,-ասված է Զինվորի տան ֆեյսբուքյան էջում։
Երգիչն ու հայրենիքի պաշտպանները միասին կատարել են ՀՀ պետական օրհներգն ու «Կարմիր կակաչները» երգը։