Ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին ընթրել է քույրերի՝ Քորթնի Քարդաշյանի և Քլոյե Քարդաշյանի հետ։ Աստղային քույրերից ուշադրության կենտրոնում է հայտնվել Քիմը՝ իր արտասովոր և վառ կերպարով։
Քարդաշյանը ներկայացել էր կարմիր կիսաշրջազգեստով և սև ու կարմիր բլուզով, բլուզի նախշերը կրակ էին պատկերում․ նա իր տեսքը լրացրել է մորթյա ակնոցով։ Ինչպես հայտնել է PEOPLETALK լրատվամիջոցը այս լուքը սեզոնի թրենդերից է։