Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում կրում է Dolce & Gabbana աշխարհահռչակ բրենդի զգեստն ու Tom Ford բրենդի բարձրակրունկները:
Ինստարգրամյան սթորի բաժնում Գոհարը մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է. «Ինչքան շատ եմ հետևում ինձ, այդքան քիչ ժամանակ է մնում հետևել ուրիշներին, այդ իսկ պատճառով, աղջիկներ մոռացե’ք ամեն-ինչի մասին, քանի որ մեր արքայազնները շուտով մեզ կգտնեն»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ հայտնի դիմահարդարն ու իր 2-րդ ամուսինը՝ Սերգեյը բաժանվել են և Գոհարը հիմա միայնակ է մեծացնում իրենց որդուն՝ Գասպարին: