Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ ժամանել է Ուեսթմինսթերյան աբբայություն, որտեղ մասնակցել է ԱՆԶԱԿ հիշատակի օրվա միջոցառումներին (Անզակի օրը պաշտոնապես նշվում է 1916 թվականից և սկզբում առաջին համաշխարհային պատերազմում զոհված ավստրալացիների և նորզելանդացիների հիշատակի օր էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ապրիլի 25-ին, Ավստրալիան և Նոր Զելանդիան այս օրը հիշում են իրենց քաղաքացիներին, որոնք զոհվել են այս երկրների մասնակցությամբ բոլոր պատերազմներում և ռազմական հակամարտությունների ժամանակ։ Ավանդույթի համաձայն, այս օրը անցկացվում են եկեղեցական ծառայություններ, զորահանդեսներ, վետերանների հանդիպումներ։
Ինչպես գրում է Daily Mail-ը, հատուկ այս առիթի համար 40-ամյա Միդլթոնը կրել է սպիտակ, էլեգանտ հագուստ:
Աղբյուրը նկատում է, որ դքսուհին նույն հագուստը կրել է նաև 2015-ին դստեր՝ արքայադուստր Շառլոթի մկրտության արարողությանը: