Միխայիլ Գալուստյանը խոսել է ռուսական կինոյի նկատմամբ պատժամիջոցների օգուտների մասին

Կատակերգու, դերասան Միխայիլ Գալուստյանը օրերս խոսել է ռուսական կինոյի նկատմամբ պատժամիջոցների մասին։

Teleprogramma.pro-ի հետ զրույցում Գալուստյանն ընդգծել է, որ նոր իրողությունները կարող են դրական ազդեցություն ունենալ, մասնավորապես՝ մանկական լսարանի համար բարձրորակ կոնտենտ արտադրելու վրա:

«Մենք ակնկալում ենք, որ այս դեպքում «ներմուծման փոխարինումը» մեզ օգուտ կբերի: Ռուսական արտադրության լավ մանկական ֆիլմեր շատ քիչ են նկարահանվում»,- ասել է Միխայիլ Գալուստյանը՝ մեկնաբանելով իր մասնակցությամբ նոր «Արտեկ» ֆիլմի թողարկումը: