Մամուլում այսօր տարածվում էին լուրեր, որ դերասան Սոս Ջանիբեկյանին ծեծի են ենթարկել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում։
Դերասանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է տարածվող լուրերին և գրել․
«Ես ողջ առողջ եմ, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, ոչ մեկ ինձ չի ծեծել,թու, թու, թու. հույս ունեմ չեն էլ ծեծի: Շնորհակալություն անհանգստության համար, լավ օր բոլորին»։