Ռոզա Լինը պաղպաղակ է վաճառել անցորդներին

«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը: Նա լայն լսարանին մինչև այս հայտնի չէր, բայց վերջին շրջանում երգչուհին ակտիվ հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ: Նշենք, որ վերջերս նա ասուլիս է ունեցել ԵՊՀ-ում:

Երգչուհին Եվրատեսիլյան պատվիրակության հետ՝ երեկ Հյուսիսային պողատայում տեղադրելով «Snap» երգի հոլովակից տնակը պաղպաղակ է վաճառել անցորդներին: Նախաձեռնությանը նաև մասնակցել է երգչուհի Մարին: