Մայիսի առաջին երկուշաբթի օրը կարևոր իրադարձություն է նորաձևության աշխարհում։ 1948 թվականից սկսած ամեն տարի այս օրը տեղի է ունենում դրամահավաք միջոցառում՝ ի աջակցություն Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի զգեստների ինստիտուտի: Աստղերի համար Met Ball-ի հրավերը էլիտայի կողմից ճանաչված լինելու խորհրդանիշ է: Դիզայներներից հրավեր ստանալ հաջողվում է միայն A-list-ի հայտնիներին։ Երեկոյի թեման նվիրված է ցուցահանդեսին, որը մեկնարկում է Met Gala-ի գիշերը։ Այս տարի ցուցահանդեսը նվիրված է «Ոսկեզօծ գլամուրին»։
Շատերը չգիտեն, բայց Met Gala-ին իսկապես շատ բարդ է մտնել: Մեկ տոմսն արժե մոտ 25 հազար դոլար, իսկ նորաձևության տների համար սեղանի ամրագրումն արժե 200-300 հազար դոլար։ Նորաձևության բրենդների կրեատիվ տնօրենները հրավիրում են իրենց մուսաներին և լավագույն հայտնիներին՝ առաջարկելով ներկայանալ իրենց լավագույն հանդերձանքով: Կերպարների մեծ մասը յուրահատուկ են, այսինքն՝ ստեղծված հատուկ այս իրադարձության և որոշակի հայտնի անձի համար: Վերջերս նորաձևության հանրության շատ ներկայացուցիչներ քննադատել էին Met Gala-ն. ըստ քննադատների, դիզայներներն ու աստղերը, որոնք հետապնդում են ժամանակակից թրենդները, ամբողջովին մոռանում են նորաձևության գեղեցկության և իմաստի մասին՝ հագնելով հանդերձանքներ, որոնք հետագայում կարող են դառնալ մեմ:
Ներկայացնում ենք, թե ինչպիսի տեսք են ունեցել Met Gala 2022-ի ամենանորաձև հյուրերը։