Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը` Մենչը, որը տևական ժամանակ է` բնակվում է ԱՄՆ-ում, Ինստագրամի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով իր երեխաներին.
«14 տարի առաջ՝ մայիսի 6-ին ես կրկնակի երջանկացա. ծնվեցին իմ զույգերն՝ Աշոտն ու Մարիան։ Շնորհավորում եմ ձեզ, իմ գանձեր»:
Նշենք, որ Մենչն ու կինը՝ Քրիստինան ամուսնացած են արդեն 20 տարի, նրանց ավագ դուստրը՝ Էլինան, 18 տարեկան է։ Ամուսինները նաև զույգ երեխաներ ունեն՝ 14-ամյա Մարիան և Աշոտը։