2000-ականների հագուստները կրկին թրենդային են

Who What Wear-ի նորաձևության խմբագիր Աննա Լապլական ասել է, որ 2000-ականների հագուստները, կոշիկները և աքսեսուարները կրկին թրենդային են դարձել։Այդ մասին նյութը հայտնվել է պորտալի կայքում։Մասնագետի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում ակտուալ կլինեն կարգո տաբատները, լայն ջինսերն ու կորսետները։ Միևնույն ժամանակ, այս ցանկը ներառում է կտրված թիկնոցներ և կանաչ հանդերձանք:

Բացի այդ, նյութի հեղինակը զգեստապահարանի հայտնի իրերի ցանկում ներառել է բարակ ժապավեններով սանդալները։ Նորաձևություն վերադարձած աքսեսուարների թվում փորձագետը նշել է նաև բագետները, պանամաները և մազերի սեղմակները։

«Մազերի սեղմակները դեռևս հայտնվում են ամենուր՝ Gucci-ից մինչև Claire’s: Լավ նորությունն այն է, որ 2000-ականների այս տենդենցին հետևելու համար պետք չէ մեծ գումար ծախսել»,- ասել է Լապլական։

Ավելի վաղ ռուս ոճաբան Ալեքսանդր Ռոգովը նշել էր 2022 թվականի ամառվա հիմնական միտումները։ Այսպես, փորձագետը փայլուն գործվածքները և զգեստապահարանի սպիտակ իրերը վերագրել է հաջորդ սեզոնի թրրենդային իրերի շարքին: Բացի այդ, նա ներառել է կաշվե բաճկոններ, մինի կիսաշրջազգեստներ և հագուստ, որը մերկացնում է մարմնի տարբեր մասերը: