Ֆինանսական հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը գլխավորել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ 130 միլիոն դոլար գնահատված կարողությամբ, երկրորդ տեղում է հայտնի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը՝ 121,2 միլիոն դոլար։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (115 միլիոն դոլար): Ֆուտբոլիստներից լավագույն 10-յակում է հայտնվել նաև բրազիլացի Նեյմարը (95 մլն դոլար)։
Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները.
Լիոնել Մեսսի (ֆուտբոլ, ՊՍԺ) – 130 միլիոն դոլար,
Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ, Լեյքերս) – 121,2 միլիոն դոլար,
Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ, «Մանչեսթեր Յունայթեդ») – 115 միլիոն դոլար,
Նեյմար (ֆուտբոլ, ՊՍԺ) – 95 մլն դոլար,
Սթիվեն Կարի (բասկետբոլ, Գոլդեն Սթեյթ) – 92,8 մլն դոլար,
Քևին Դյուրանտ (բասկետբոլ, Բրուքլին) – 92,1 միլիոն դոլար,
Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 90,7 մլն դոլար,
Սաուլ Ալվարես (բռնցքամարտ) – 90 միլիոն դոլար,
Թոմ Բրեյդի (Ֆուտբոլ, Տամպա Բեյ) – 83,9 մլն դոլար,
Ջանիս Անտետոկունմպո (բասկետբոլ, Միլուոկի) – 80,9 միլիոն դոլար։