«Doctor Strange»-ի աստղ Զառա Պիտիանն ու նրա ամուսինը՝ Վիկտոր Մարկը, մեղավոր են ճանաչվել 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, հայտնում է The Sun-ը։
Ըստ տուժողի, որն արդեն չափահաս է, Պիտիանը և նրա ամուսինն առնվազն 20 անգամ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ։ Մարկը պնդում է, որ դա տեղի է ունեցել աղջկա համաձայնությամբ, երբ նա արդեն 18 տարեկան էր։
Տուժողը նշել է, որ ինքը կանոնավոր կերպով գիշերել է ամուսինների մոտ, և մի անգամ Պիտիանը նրան թունդ ալկոհոլ է տվել և առաջարկել խաղալ «ճշմարտություն կամ համարձակություն» խաղը, ինչը ենթադրում է, որ խաղացողներն ազնվորեն պատմում են իրենց մասին կամ փոխարենը կատարում են այլ խաղացողների առաջադրանքները։ Դրանից հետո, պնդում է տուժողը, երեքով առաջին անգամ սեռական հարաբերություն են ունեցել։
Դատավարության ժամանակ 37-ամյա դերասանուհին չի համաձայնել մանկապղծության մեղադրանքին, սակայն ասել է, որ պահում է պոռնոգրաֆիկ ձայնագրություններ, որոնցում սիրով է զբաղվում տարբեր տղամարդկանց հետ։
Անչափահասի նկատմամբ բռնությունը, ըստ նրա ցուցմունքի, եղել է մինչեւ 18 տարեկանը։ Բացի այդ, նա նշել է, որ Մարկը խնդրել է իրեն տեսանկարահանել, թե ինչպես է մտերմիկ շփվում կնոջ հետ։ Հանցագործությունների սկզբում Պիտիանը մոտ 20 տարեկան էր, Մարկը՝ 42։
Դատավարության մասին հայտնի է դարձել ապրիլի 28-ին։ «Doctor Strange»-ում նա մարմնավորել է Զելոտներից մեկին՝ ֆիլմի չարագործներին: