Աննա Թովմասյանի 35-ամյակն Աբու Դաբիում և Արամեի նվերը

Աննա Թովմասյանն ու Արամեն այս օրերին երեխաների հետ Արաբական Միացյալ Էմիրություններում են: Ընտանեկան հանգստի համար նրանք ընտրել են Աբու Դաբին: Գրում է BRAVO.am-ը։

Զույգը ճամփորդության լուսանկարներով և տեսանյութերով հիմնականում կիսվում է Ինստագրամի սթորիներում, Աննան նաև մի քանի հրապարակում է արել:

Երգչուհին մայիսի 10-ին նշել է ծննդյան տարեդարձը, Սիլվա Հակոբյանից, Մարգարիտա Պոզոյանից, Սոնայից, Արմինկայից, մյուս գործընկերներից ու հետեւորդներից շնորհավորանքներ ստացել և խոստովանել, որ շատ զգացված է բարեմաղթանքների համար:

Աննան սթորիներում նաև ցուցադրել է ամուսնու՝ Արամեի նվիրած բրենդային պայուսակները:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от tovmasyananna🇦🇲 (@tovmasyananna)