Քանյե Ուեսթը նեղացել է Քիմ Քարդաշյանից իրեն ռեփեր անվանելու համար

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր կյանքի մասին պատմող ռեալիթի շոուի ժամանակ խոստովանել է, որ նախկին ամուսին Քանյե Ուեսթը մեղադրել է իրեն անհարգալից վերաբերմունքի մեջ այն բանից հետո, երբ նա Saturday Night Live-ում իրեն ռեփեր է անվանել։

Ուեսթն ընդգծել է, որ արժանի է իր հանդեպ հարգանքի, հատկապես, եթե Քարդաշյանը հրապարակավ խոսում է նրա մասին։ Հեռուստաաստղը խոստովանել է, որ երաժշտի համար հեշտ չի եղել ամուսնալուծության մասին լսելը, մինչդեռ Ուեսթը չի էլ տեսել համապատասխան փաստաթղթերը։

«Նրա համար հեշտ չի եղել, երբ լսել է այդ մասին: Եվ ես հասկանում եմ, որ նա դրան արժանի չէր։ Բայց փաստը մնում է փաստ, մենք ամուսնալուծված ենք։ Վստահ եմ, որ մեզ համար դա հեշտ չի լինի»,- ասել է Քարդաշյանը։