Իտալիայի քաղաք Թուրինում մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «The Sound of Beauty» (Գեղեցկության ձայնը):
Առաջին կիսաեզրափակչին մասնակցելով՝ մեր պատվիրակ Ռոզա Լինն իր «Snap» երգով ելույթ ունեցավ և դուրս եկավ եզրափակիչ: Այսօր Ռոզան ելույթ կունենա 8-րդը:
Այսօր ելույթ կունենան Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Ավստրալիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Սերբիայի ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։