Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ընտանիքում սկանդալ է հասունացել. աստղային ամուսինները Շերոն Բելի աղմկահարույց հայտարարությունից հետո ակամայից հայտնվել են բոլորի ուշադրության կենտրոնում։
Կինը համարում է, որ ինքն է զույգի միակ դստեր՝ Հարփերի իսկական մայրը։ 58-ամյա Շերոնը պնդում է, որ ինքը սիրավեպ է ունեցել հայտնի ֆուտբոլիստի հետ, ինչի արդյունքում ֆուտբոլիսն ու նրա կինը գողացել են իր ձվաբջիջները։
Շերոնի խոսքով՝ 10-ամյա Հարփերն իրականում իր կենսաբանական դուստրն է, և Վիկտորյան նրա հետ կապ չունի։ Կինն արդեն բազմիցս բարկացած նամակներ է ուղարկել Բեքհեմներին, իսկ այժմ անցել է ավելի ակտիվ գործողությունների։
Շերոնը հայտնվել է այն դպրոցում, որտեղ սովորում է Հարփերը, հենց այն պահին, երբ դասերից հետո Վիկտորյա Բեքհեմը եկել էր աղջկան տուն տանելու։ Դրանից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել Բելին։
«Նա ոչ միայն ոստիկանությանը, այլև հոգեբանին ասել է, որ հարաբերություններ է ունեցել Դևիդ Բեքհեմի հետ, ով հետագայում գողացել է նրա ձվաբջիջները»,- Daily Mail-ին ասել է աստղային ընտանիքի փաստաբանը։ Այժմ ֆուտբոլիստը շատ է անհանգստացած իր ընտանիքի համար. Դևիդին չափազանց վախեցրել է դպրոցում հայտնված այդ կնոջ դեպքը։