Երեկ Լաս Վեգասում կայացել է Billboard Music Awards մրցանակաբաշխությունը։ Միջոցառման հյուրերն էին Հայդի Քլումը և Թոմ Կաուլիցը, Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն, Կարա Դելևինը, Ջանեթ Ջեքսոնը, ինչպես նաև Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը, ովքեր լուսանկարիչների համար կեցվածք են ընդունել իրենց դստեր՝ Սթորմիի հետ։
Որոշ աստղեր նախընտրել են դուրս գալ սև, բայց ոչ պակաս տպավորիչ հանդերձանքով։ Այսպիսով, Մեգան Ֆոքսը ներկայացել է David Koma զգեստով՝ մերկ ուսերով և ձեռնոցներով, իսկ Doja Cat-ն ընտրել է Schiaparelli-ի սադրիչ հանդերձանքը։ Կատարողը երեկոյի գլխավոր ֆավորիտներից էր, ով ստացավ 14 անվանակարդերում մրցանակ։ Նա միանգամից մի քանի մրցանակներով է տուն վերադարձել, այդ թվում՝ որպես R&B ժանրի լավագույն արտիստ, իսկ նրա Planet Her ալբոմը ճանաչվել է R&B ժանրի լավագույն ալբոմ։
Հայդի Քլումն ընտրել է Toni Maticevski-ի դեղին զգեստը և այն լրացրել է մինչև ծնկները ձգվող սև երկարաճիտ կոշիկներով և ձեռնոցներով։ Իսկ ահա Քայլի Ջենները հետևել է մեկ այլ թրենդի՝ «անատոմիական» զգեստների օրինակով: Նա կարմիր գորգին հայտնվել է Balmain-ի հագուստով։ Ջանեթ Ջեքսոնը կրել է Thom Browne-ի հանդերձանք՝ համադրելով տղամարդկանց և կանացի զգեստապահարանների տարրերը: