Վիկտորյա Բեքհեմը նկարահանվել է Grazia ամսագրի նոր համարի ֆոտոշարքում և հարցազրույց տվել, որում խոսել է ներդաշնակության և ինքնաընդունման վերաբերյալ իր տեսակետների մասին։
Վիկտորյա Բեքհեմը մերօրյա ոճի խորհրդանիշներից է, և նրա ճկուն կազմվածքը միշտ հիացմունքի է արժանանում երկրպագուների կողմից: Այնուամենայնիվ, Վիկտորյան ինքն է եկել այն եզրակացության, որ սերն ինքդ քո և քո մարմնի հանդեպ շատ ավելի կարևոր է, քան նիհար լինելը, և նշել է, որ նա փարթամ մարմնի սիրահար է։
«Նիհար լինելու ցանկությունը շատ հնացած է: Կարծում եմ՝ ժամանակակից կանայք ցանկանում են առողջ և փարթամ տեսք ունենալ»,- ասել է Վիկտորյան։
Նա նշել է, որ դուստրը՝ Հարփերը, նույնպես ընդունում է իր մարմինն այնպիսին, ինչպիսին կա, և դրանում կարևոր դեր է խաղացել Մայամիի կանանց օրինակը։
«Որպես մայր՝ ես սիրում էի, որ Հարփերն այնպիսի կանանց շրջապատում էր, ովքեր պարզապես վայելում են իրենց արտաքին տեսքը»,- նշել է հայտնի դիզայները:
Ինքը՝ Վիկտորյան, փարթամ մարմնի սիրահար է և նույնիսկ նշել է, որ իր բրենդի զգեստներն ավելի լավ են նայվում հենց այդպիսի կազմվածք ունեցող կանանց համար։