Ռուս դիզայներ Ելիզավետա Պերեպեխը բացատրել է, թե ինչպես ստեղծել 2022 թվականի ավարտական երեկոյի կերպարը։ Փորձագետի մեկնաբանությունը KP.RU հրապարակման մեջ է:
Մասնագետը նշել է, որ երիտասարդ տղամարդկանց համար իդեալական հանդերձանքը կլինի կրողի կազմվածքին համապատասխան դասական կոստյումը։ Բացի այդ, ըստ Պերեպեխի, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ապրանքի ոճին, այլև գույնին։ Նա սև և մուգ կապույտ կտորից կարված հագուստներն անվանել է ունիվերսալ։
Դիզայները մի քանի խորհուրդ է տվել նաև, թե ինչպես խուսափել երեկոյին անհարիր կերպարի ստանալուց: «Փորձեք չընտրել սպիտակին մոտ գույներ, մի՛ ընտրեք դա: Ինչքան՝ մինիմալիստական, այնքան՝ լավ»,- պարզաբանել է դիզայները։Նա ավելացրել է, որ կերպարը պետք է համալրվի դասական կոշիկներով: