Երկու տարի հողաթափերով և մարզական կոշիկներով անցկացնելուց հետո 2022 թվականը հնարավորություն է տալիս ոտքից գլուխ վառ գույներով ու թարմ ոճով հագնվել: Առաջիկա օրերին նորաձևության նվիրյալներն իրենց մարզակոշիկները կփոխանակեն սանդալներով, ինչը նշանակում է, որ ոտքի մատների մերկացումը պեդիկյուրի անհրաժեշտություն է առաջացնում:
Հարթ սանդալներն արդեն հայտնվել են Versace-ի, Rejina Pyo-ի, Valentino-ի և Jacquemus-ի պոդիումներում: Քենդալ Ջենnերը, Դուա Լիպան և Բելլա Հադիդը հավանություն են տվել այս թրենդին: Ապրիլի տվյալներով հարթ սանդալների որոնումները վերջին վեց ամսում աճել են 69%-ով:
Հայտնիները հատկապես գնահատում են Note սանդալը`տարբեր ամառային պրինտներով: Լաուրա Անտոնիա Ջորդանի համար, ով նորաձևության տնօրենն է Grazia-ում, նման հարթ սանդալների վերադարձը նշանակում է «Zoom-ի դարաշրջանի նորաձևության վերջը»: «Կարծում եմ, որ այդ սանդալներն այժմ նույն նշանակությունն ունեն, ինչ հսկայական ականջօղերը՝ կարանտինի ժամանակ: Դրանք ազդանշան են, որ ոտքից գլուխ պատշաճ հագնվելը կրկին նորաձև է»: