Աստղագուշակ մայիսի 20-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին խուսափեք սթրեսային իրավիճակներից: Այդ հատվածում դուք շատ զգայուն կլինեք, այդ իսկ պատճառով ցանկացած աննշան պատահար կարող է փչացնել ձեր տրամադրությունը, իսկ անմեղ նկատողությունը վիրավորական լինել: Լավ է հետաձգեք զրույցներն այն մարդկանց հետ, որոնք սովորաբար հաճույքով նկատողություններ են անում ու ժլատ են բարի խոսքերի հարցում:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Ձեզ կվերադառնա ձեզ բնորոշ ինքնատիրապետումը, դուք կզգաք, որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած դժվարություն: Կհաջողվի հրաշալի գլուխ հանել բարդ գործից, հաղթել հին մրցակցին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար: Առավոտյան դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Հազիվ թե հաջողվի խուսափել աշխատանքային վեճերից, բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին:

Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, և դուք շուտով ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք, կհասկանաք, որ խնդիրներն անցյալում են մնացել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե գործը լրիվ անծանոթ լինի, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը. այսօր այն ձեզ շատ պետք կգա: Հոգսեր սովորականից շատ կլինեն, ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն սեփական, այլև ուրիշների գործերով: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, այդ իսկ պատճառով ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը: Իմպրովիզներ անելու և ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը շատ տեղին կլինի:

Ֆինանսական հարցերի լուծմանը լուրջ վերաբերվեք: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում, որոնք նախապես չէիք ծրագրել: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Ռոմանտիկ հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի աշխատանքի մասին զրուցելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել ձեզ մասնագիտական նպատակներին հասնելու գործում: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու միայն շրջապատողների թերություններն են նկատում:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ գործով եք ճամփա ընկնելու, թե պարզապես պայմանները փոխելու, նոր բան տեսնելու համար: Ճանապարհին հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից ընկերական կամ սիրային հարաբերություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կենտրոնացեք լուրջ հարցերի լուծման վրա: Այսօր ձեզ շատ ժամանակ պետք չի գա ոչ միանշանակ իրավիճակից գլուխ հանելու, պիտանի տեղեկատվություն ստանալու, ճիշտ եզրահանգումներ անելու համար: Շատերը կլսեն ձեր կարծիքը: Չի բացառվում՝ հուսալի համախոհներ գտնեք, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, իսկ երկրորդին հանգստանալու հնարավորություն կունենաք: Արժե հանդիպել ընկերներին, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը, կուրախացնեն հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը վեճերով կամ տհաճ զրույցներով մի սկսեք: Լուրջ հարցերի քննարկումն էլ լավ է գոնե մի քանի ժամով հետաձգեք: Առավոտյան դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Տարաձայնությունների պատճառ կարող է դառնալ անհասկացողությունը:

Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից թեթև ու հաճելի կանցնի: Այն հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ ամենամտերիմների հետ շփվելու համար: Ոչ մեծ ուղևորությունները կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զբաղվեք օգտակար գործերով: Չարժե ժամանակ ծախսել նրա վրա, ինչը նկատելի արդյունքներ չի բերում: Լավ է կենտրոնանաք հասարակ, պրակտիկ հարցերի լուծման վրա, քան վիճեք շեղող թեմաներով կամ մտածեք մի բանի մասին, ինչը ձեզանից ոչ մի կերպ կախված չէ:

Յուրահատուկ ուշադիր պետք է լինեն այն Կշեռքները, որոնք այսօր պատրաստվում են գործարքներ կնքել: Պետք է ուսումնասիրել մանրուքներն ու կշռադատված որոշումներ ընդունել: Այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի կամ ունեցվածքի մասին, լավ է առաջին տպավորությանը չվստահեք: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե անցնել վաղ առավոտվանից: Հենց օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները, շատ բան սպասվածից հեշտությամբ կտրվի: Կարող են օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Այդ հատվածի համար ոչ մի հոգնեցնող բան մի ծրագրեք: Լուրջ զրույցների համար էլ ամենաբարենպաստ շրջանը չէ. դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, ինչն էլ կխանգարի կենտրոնանալ կարևոր պահերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատողներից շատ բան մի պահանջեք: Այսօր բոլորը չեն կարողանա արդարացնել ձեր ակնկալիքները, նույնիսկ փորձված համախոհները կարող են հիասթափեցնել: Չի բացառվում՝ հին պայմանավորվածություններն էլ խախտվեն: Սակայն դուք նկատելի հաջողությունների կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Պետք կգա արագ որոշումներ ընդունելու, նույնիսկ առօրյա խնդիրներին ստեղծագործաբար մոտենալու ունակությունը:

Օրը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու: Հաստատ չարժե շտապել գնումների հարցում. այսօր դուք հակված կլինեք թեթևամտության, և մեծ գումարը հիմար բաների վրա ծախսելու վտանգ կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր զրույցները մի հետաձգեք. օրը դրանց համար շատ հարմար կլինի: Կարող եք քննարկել լուրջ հարցերը. կհաջողվի հանգիստ զրուցել նրա մասին, ինչի պատճառով տարաձայնություններ շատ են եղել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում՝ խոստումնալից նախագծերի վրա տարվող աշխատանքին մասնակցելու հնարավորություն ունենաք:

Հրաշալի գաղափարներ կունենաք: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ եկել է ապագայի ծրագրերը վերանայելու ժամանակը, քանի որ նոր նպատակներ ու հետաքրքրություններն են հայտնվել, որոնք պետք է հաշվի առնել: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից ու շահավետ գործարքներ: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք եկամուտների շուտափույթ և արագ աճ կխոստանան: Արժե լսել ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն ձեզ ճիշտ որոշում ընդունել:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար, որոնց ժամանակ ձեզ հաճույքով կընկերակցեն մտերիմները: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նախաձեռնող եղեք: Այսօր շատ բան ձեր ձեռքերում կլինի, և կարևոր կլինի խուճապի չմատնվելը, բարենպաստ պահը բաց չթողնելը: Ձեր գաղափարները, որոնք շրջապատողներին չափազանց համարձակ կամ պարզապես տարօրինակ են թվացել, այսօր աջակցություն կստանան: Որոշ Ձկներ համախոհներ կգտնեն, որոնց աջակցությունը շատ բան հնարավոր կդարձնի:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Նշանի ամենահնարամիտ ու գործունյա ներկայացուցիչները մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: