ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը բարդ կլինի: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Սակայն շատ անհանգստանալ չարժե. դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու լուրջ որոշումներն ինքնուրույն ընդունեք: Ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նրանց օգնության վրա հույս դնել էլ չարժե:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում պայմանավորվել, կկարողանաք դեպի լավը փոխել նախկինում անհարթ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Լսեք ինտուիցիայի հուշումները. դրանք այսօր շատ օգտակար կլինեն: Հենց դրանց շնորհիվ դուք արագ պատասխաններ կգտնեք բարդ աշխատանքային հարցերին, գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ու շահավետ գործարքներ:
Ցանկացած կարևոր զրույցի համար օրվա երկրորդ կեսը առաջինից լավը կլինի: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողներին հասկանալը, նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Դրանցից մեկը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրն սկսեք բարդ գործերից. այդպես դրանցից ավելի արագ գլուխ կհանեք: Չի բացառվում՝ հոգսեր նախատեսվածից շատ լինեն, բայց այնպիսի խոչընդոտ չի առաջանա, որը չկարողանաք հաղթահարել: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, ձեզ կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ կլինի հանգստի, ձեզ հետաքրքրող ու ոգեշնչող, թեկուզ ոչ այնքան օգտակար գործերի համար: Աշխատեք շեղվել առօրյա հոգսերից և ձեզ անմիջապես ավելի լավ կզգաք, էներգիայի ներհոսք կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին արժե զգույշ գործել: Այդ հատվածում կկարողանաք լուծել բարդ հարցերը, եթե չշտապեք, չբավարարվեք մակերեսին դրված տեղեկատվությամբ: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել սխալներից, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել:
Հին ծանոթները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընդհանուր ծրագրերը և համատեղ գործողությունները քննարկելու համար: Չի բացառվում՝ այդ հատվածում ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը կարող է բավական հոգնեցնող լինել: Պետք է սպասվածից շատ բան անել: Չի բացառվում՝ լրիվ նոր առաջադրանքներ հայտնվեն, և դուք պիտի փոխեք ձեր ծրագրերը դրանց լուծման վրա կենտրոնանալու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Համբերությամբ զինվեք: Ամեն ինչից չեք կարողանա ուզածի նման արագ գլուխ հանել. անսպասելի դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ առօրյա գործերում: Համառությունն իր պտուղները կտա. դուք հրաշալի արդյունքների կհասնեք, թեկուզ՝ ոչ միանգամից:
Օրը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ շփումների համար: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպումները: Դուք հետաքրքիր բաներ կլսեք, անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ կստանաք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն դրական հույզեր կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հարմար կլինի գործնական բանակցությունների ու կարևոր հարցերը քննարկելու համար: Շատերը կլսեն ձեր կարծիքը. դուք ձեր ճշմարտացիության մեջ կհամոզեք նույնիսկ նրանց, ովքեր մինչև վերջերս քննադատորեն էին տրամադրված: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Որոշ Կշեռքներ շահավետ գործարքներ կնքելու շանս կունենան:
Օրվա երկրորդ կեսը թեթև ու հաճելի կանցնի: Կարող եք նոր բան ստանձնել. դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Կուրախացնեն հարազատների հետ հանդիպումները, ընտանեկան միջոցառումներն էլ դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Լուծեք կարևոր հարցերը: Այսօր հնարավորություն կունենաք անելու այն, ինչը նախկինում չի ստացվել, հաջողության հասնելու բարդ գործում: Կարող են լրիվ նոր առաջադրանքներ հայտնվել, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Աշխատեք իրատես լինել, ամպերում չսավառնել: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ հիասթափություններից:
Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Արժե հեռու մնալ նրանցից, ովքեր միայն ուրիշի թերություններն են նկատում ու անընդհատ քննադատում են: Նման մարդիկ կարող են երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: Իսկ ահա բարեհամբույր տրամադրված ու լավատես մարդկանց հետ շփումները ձեզ անպայման կոգեշնչեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շտապեք. այսօր շատ բան պետք է անեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները՝ դրա համար հետաձգելով սեփական գործերը: Չնայած երբեմն առաջ եկող դժվարություններին, դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը: Հենց դա էլ կօգնի հաջողության հասնել:
Օրը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք չեք շտապի ու չեք վստահի առաջին տպավորությանը, հանգիստ ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոն հարմար կլինի ոչ ֆորմալ շփումների համար. դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ կընկերանաք նոր ծանոթների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ամեն անգամ չէ, որ հարցերին ճիշտ պատասխանները մակերեսին դրված կլինեն: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ժամանակին կնկատեք այն ամենը, ինչը կարող է կարևոր լինել: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված որոշումներում այսօր չեք շտապի և հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
Հետաքրքիր ու ոգեշնչող կլինեն նոր ծանոթների հետ շփումները: Դրանց շնորհիվ դուք նորովի կնայեք այն ամենին, ինչն առաջ ակնհայտ էր թվում: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Այծեղջյուրների հանդեպ, որոնց հաճելի անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ստանձնեք նոր գործերը: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կհաջողվի լուծել բարդ աշխատանքային հարցերը: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված, և շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը պետք կգա այն Ջրհոսներին, որոնք այսօրվա համար կարևոր գործնական բանակցություններ են ծրագրել:
Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ընկերների շրջանում դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, իսկ ռոմանտիկ ժամադրությունը վառ հույզեր կպարգևի: Հաջող կանցնեն ուղևորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Կարևոր գործերը մի հետաձգեք: Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի: Արժե օգտվել դրանից բարդ հարցերը լուծելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Կարող եք զբաղվել պաշտոնական փաստաթղթեր կազմելով, դիմել պետկազմակերպություններին:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի այն անթիվ-անհամար առաջադրանքները լուծելու համար, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Որոշ Ձկներ այդ հատվածում լուրեր կստանան հին ծանոթներից ու շատ ուրախ կլինեն դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: