Երկուշաբթի օրը Կաննում կայացել է ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգի «Ապագայի հանցագործությունները» ֆիլմի պրեմիերան։ Շերոն Սթոունը, Վենսան Կասելը կնոջ՝ Թինա Կունակիի ուղեկցությամբ, Քրիստեն Ստյուարտը, Էմիլի Ռատակովսկին, Մեգի Ջիլենհոլը և այլոք կարմիր գորգ են դուրս եկել։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում, երբ մարդիկ ունենում են «արագացված էվոլյուցիայի համախտանիշ», որը թույլ է տալիս իրենց մարմնով արտադրել ամենատարբեր մետամորֆոզներ։ Շատերը սկսում են օգտագործել այդ հնարավորությունները հանցագործություններ գործելու համար։
Ֆիլմում նկարահանվել են Վիգո Մորտենսենը, Լեա Սեյդուն և Քրիստեն Ստյուարտը։
Ավելի վաղ Կաննում կայացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Կարլա Բրունիի քրոջ՝ Վալերիա Բրունի-Տեդեսկիի «Հավերժ երիտասարդ» ֆիլմի պրեմիերան։ Պրեմիերային ներկա են եղել Շերոն Սթոունը, Կարլա Բրունին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Եվա Հերցիգովան և այլք։