Ամերիկյան հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու ռոք երաժիշտ Թրևիս Բարքերն իտալական Պորտոֆինոյում շքեղ հարսանեկան արարողությունից հետո վայելում են իրենց մեղրամիսը, գրում է Daily Mail-ը:
Պապարացիները 43-ամյա Քարդաշյանին և 46-ամյա Բարքերին լուսանկարել են Միջերկրական ծովում լողալիս և միասին լավ ժամանակ անցկացնելիս: Դատելով լուսանկարներից՝ նորապասակներն իսկապես շատ երջանիկ են:
Հիշեցնենք, որ զույգը ոչ պաշտոնապես ամուսնացել էր Լաս Վեգասում, ապա հարաբերություններն օրինականացրել Սանտա Բարբարայում, իսկ Իտալիայում կազմակերպվել է ճոխ հարսանեկան արարողությունը: