1290 դոլար արժողությամբ Gucci հովանոցը զայրացրել է գնորդներին

Իտալական Gucci նորաձևության տան կողմից՝ Adidas ապրանքանիշի հետ համագործակցությամբ ստեղծված 1290 դոլար արժեքով  հովանոցը զայրացրել է գնորդներին, այս մասին գրել է Insider-ը։

Որպես նոր համատեղ հավաքածուի մաս՝ լյուքս դասի ապրանքանիշները ներկայացրել են համատեղ արտադրանք, որը զարդարված է իրենց լոգոների հիման վրա մշակված նախշով։ Հովանոցի արժեքը 1290 դոլար է: «Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ապրանքը ջրակայուն չէ: Այն նախատեսված է արևից պաշտպանվելու կամ որպես դեկորատիվ իր օգտագործելու համար»,- պաշտոնական կայքում նկարագրել է իր արտադրանքը Gucci-ն։

Միաժամանակ չինական Weibo սոցիալական ցանցում հայտնի դարձավ հեշթեգը, որտեղ ասվում էր, որ այս հովանոցը չի պաշտպանում անձրևից, իսկ Չինաստանում այն ​​ավելի թանկ արժե։ Պարզվել է, որ այն վաճառվում է 11,1 հազար յուանով (106 հազար ռուբլի)։ Հայտնի է, որ շատ օգտատերեր դժգոհել են գնի և ֆունկցիոնալության այս անհամապատասխանությունից:

«Քանի դեռ ես աղքատ եմ, նրանք չեն կարող ինձ ստիպել վճարել դրա համար», «Շատ թանկ, բայց անօգուտ իր»,- վրդովվել են նրանք: