Բրիտանացի թոփ-մոդել Նաոմի Քեմփբելը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա պապարացիների առջև հայտնվել է համարձակ հագուստով, գրում է Glamour-ը:
52-ամյա մոդելին լուսանկարել են հարավկորեացի ռեժիսոր Պակ Չան Վուկի «Բաժանվելու որոշումը» ֆիլմի ցուցադրությանը։
Մոդելային աշխարհի «Սև հովազը» նախընտրել է դուրս գալ Valentino-ի խորը դեկոլտեով սև զգեստով՝ զարդարված փետուրներով։ Միաժամանակ լուսանկարներում երևում է, որ Քեմփբելը կրծկալ չի կրում:
Բացի այդ, մոդելը լրացրել է իր կերպարը թանկարժեք և խոշոր ադամանդյա մանյակով: