Երգչուհի, իրապատում շոուի աստղ, դերասանուհի Օլգա Բուզովան Voice ամսագրի շնորհանդեսին (նախկին Cosmopolitan ամսագիրը) հայտարարել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ցանկության մասին։
Քանի որ Ռուսաստանն այժմ դուրս է մնացել մրցույթին մասնակցելու հավակնորդներից, Բուզովան առաջարկել է գնալ «Եվրատեսիլ» և այնտեղ ներկայացնել Հայաստանը։
Լսելով Հայաստան տարբերակը՝ Բուզովայի կողքին կանգնած երգիչ Ֆիլիպ Կիրկորովը զարմացել է ու արագ առաջարկել մեկ այլ երկիր՝ Սան Մարինոն: