Ամերիկացի դերասանուհի, մոդել և «Էյֆորիա» սերիալի 22-ամյա աստղ Հանթեր Շաֆերին և նրա ընկերոջը թույլ չեն տվել մտնել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի գիշերային ակումբ, քանի որ նրանք տրանսգենդեր են։ Այս մասին դերասանուհին հայտնել է Instagram-ում:
Այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցը սեռային ինքնության պատճառով աստղին ակումբ չի թողել, նա սոցցանցով եթեր է դուրս եկել և երկրպագուներին պատմել կատարվածի մասին։ Շաֆերը նաև նշել է հաստատության անունը, ինչպես նաև ցույց տվել ակումբի աշխատակցին, որը փորձել է թաքցնել իր դեմքը։
«Այս վայրն ընդհանրապես անվտանգ չէ տրանս մարդկանց համար։ Աշխատակիցը հիմա թաքնվում է, քանի որ վախենում է»,- իր էջում նշել է դերասանուհին: