Ռեփեր A$AP Rocky-ն հարցազրույց է տվել Dazed-ին և պատմել, թե ինչպես է պատրաստվում երեխաներին մեծացնել։ Վերջերս Ռիհաննան և A$AP Rocky-ն առաջին անգամ ծնող դարձան. նրանք որդի են ունեցել։
«Ես միշտ կհիշեցնեմ իմ երեխաներին, որ չկորցնեն իրենց երևակայությունը, նույնիսկ երբ նրանք արդեն չափահաս լինեն»,- ասել է ռեփերը։
Երաժիշտը խոստովանել է, որ ինքը սիրում է մուլտֆիլմեր դիտել, այդ թվում՝ «Տելեպուզիկներ»-ը, «Խոզուկ Պեպպան» և այլն։
«Ես ուզում եմ երեխաներին մեծացնել առանց նախապաշարմունքների: Ոչ այնպիսին, ովքեր ինչ-որ մեկի նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում։ Ես ուզում եմ ունենալ զիլ երեխա, ով ունի զիլ ծնողներ»,- հավելել է ռեփերը։
Հղիության ընթացքում Ռիհաննան և A$AP Rocky-ն հաճախ են հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում ոչ միայն երգչուհու կարգավիճակի, այլև իրենց արտառոց կերպարների պատճառով։ Երգչուհին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ցանկանում է փոխել հասարակության հայացքները հղի կանանց նկատմամբ։ Երգչուհու կերպարները մեկ անգամ չէ, որ քննադատության են ենթարկվել չափազանց բաց և համարձակ լինելու պատճառով։