Հոգեբանը թվարկել է առաջին ժամադրության ժամանակ տագնապալի նախանշանները

Հոգեբան, հարաբերությունների մասնագետ, ռադիոհաղորդավար Ջեյմի Բրոնշտեյնը թվարկել է այն տագնապալի նախանշանները, որոնք պետք է սթափեցնեն մարդուն արդեն առաջին ժամադրության ժամանակ։ Անհանգստացնող նախանշանների մասին մասնագետը պատմել է The Sun-ին տված հարցազրույցում։

Այսպիսով, ըստ հոգեբանի, պետք է փախչել ժամադրությունից, եթե մարդը նախատում է նախկին զուգընկերներին կամ ընկերներին, ընտանիքին։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս անհանգստանալ, եթե մարդը չափազանց պարծենկոտ է կամ բրենդամոլ, այսինքն , երբ որ նա պարծենում է ոչ թե ձեռքբերումներով, այլ գնված մեքենաների կամ հեռախոսների ապրանքանիշերով:

Եթե մարդ զբաղված է հեռախոսով կամ ինչ-որ այլ բանի է նայում, և ոչ թե նրան, ում հետ ժամադրության է գնացել, ապա արժե հեռանալ, վստահ է Բրոնշտեյնը: Ըստ նրա, սա վկայում է, որ տվյալ անձին չի հետաքրքրում շփումը կամ մտածում է ինչ-որ մեկի մասին:

Հոգեբանին կասկածելի են թվում այն մարդիկ, որոնք հարցեր չեն տալիս:

«Եթե քեզ ոչինչ չեն հարցնում, եթե միայն իրենց մասին են խոսում, դա այնքան էլ հաճելի խոսակցություն չէ»,- կարծում է մասնագետը։

Բացի այդ, շարունակում է Բրոնշտեյնը, սպասարկող անձկակազմի հետ կոպտությունը, սեռական հարաբերությունների անմիջապես անցնելու ցանկությունը՝ անկախ դիմացինի ցանկությունից, և ալկոհոլային խմիչքները չարաշահելու ցանկությունը պետք է ևս ահազանգ լինեն։

«Հեռացեք, եթե դա ձեզ դուր չի գալիս: Նույնիսկ եթե անցել է ընդամենը 15 րոպե, բայց դուք կարծում եք, որ այլևս չեք ցանկանում այստեղ լինել, սա հեռանալու պատճառ է»,- նշել է նա: