Ոճաբան Գաբրիելա Թեյզվելը նշել է 2022 թվականի ամառվա ամենանորաձև գույները: Նյութը հայտնվել է 21Ninety հրատարակության կայքում։
Ըստ մասնագետի՝ այս ամառվա բոլոր թրենդային երանգները բնական են։ Օրինակ՝ կանաչը, որը հայտնի է դարձել Bottega Veneta շքեղ ապրանքանիշի շնորհիվ։ Բացի այդ, բեժը և նրա բոլոր բնական երանգները ևս նորաձև են: Մասնագետը խորհուրդ է տալիս այն օգտագործել բացառապես բնական նյութերից պատրաստված հագուստների հմադրությամբ:
Ավելի վառ գույների սիրահարներին Թեյզվելը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր նայել նարնջագույն և դեղին իրերին։ «Թրենդային տեսքում կգերիշխեն «ուրախ» տաք երանգները՝ զուգորդված կրակոտ երանգներով»,– բացատրել է նա: Նրանք լավագույն տեսք կունենան մետաքսե մաքսի զգեստներին և ծովափնյա հագուստին , ավելացրել է ոճաբանը: Բացի այդ, սպիտակը մնում է խորհրդանշական՝ շնորհիվ իր բազմակողմանիության և ցանկացած այլ գույնի հետ համադրվելու ունակության: