Հայտնիները ցավակցում են պրոդյուսեր Տիգրան Սարուխանյանի մահվան կապակցությամբ

Ժամեր առաջ կյանքից հեռացել է մի քանի հեռուստանախագծերի պրոդյուսեր Տիգրան Սարուխանյանը, ում ցավակցական խոսքեր են հղել դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարիամ Ալեքսանյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը և այլք : Tert.am Life-ի տեղեկություններով՝ նա մի քանի ամիս է, սպասում էր սրտի վիրահատությանը, որը պետության կողմից էր ֆինանսավորվելու, բայց անընդհատ ձգձգվում էր:

Նրա գործընկերուհի Լուսինե Նիկոյանը գրառում է կատարել՝ ասելով, որ Տիգրանին մի քանի անգամ առաջարկվել է օգնել գումարով, չսպասել պետպատվերին, բայց հրաժարվել է։