Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու կատակերգու Փիթ Դևիդսոնը միասին են արդեն 6 ամիս։ Զույգի հարաբերությունները սկսել են SNL կատակերգական շոուի նկարահանման հրապարակում։
Առաջին համբույր, առաջին ժամադրություն, ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Բահամյան կղզիներ, մի խոսքով` ռոմանտիկա։ Իսկ հիմա սիրահարները պատրաստ են հաջորդ քայլին։
«Նրանց հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Նրանք վստահ են միմյանց հարցում և այժմ քննարկում են ապագայի ծրագրերը: Նրանք պատրաստվում են միասին ապրել» – Us Weekly-ին ասել է աղբյուրը: