Քեյթ Մոսը Լոնդոնի Ալբերտ Հոլլում ներկա է գտնվել իր նախկին սիրելի Ջոնի Դեփի ելույթին։ Դերասանը բեմ է բարձրացել երաժիշտ Ջեֆ Բեքի հետ։ Սուպերմոդելը, ըստ ականատեսների, համերգին ժամանել է մեկնարկից մեկուկես ժամ առաջ և անմիջապես գնացել է արտիստի հանդերձարան, որտեղ որոշ ժամանակ է անցկացրել Ջոնի Դեփի հետ։ Դրանից հետո ցանցը սկսել է քննարկել նախկին սիրեկանների հնարավոր վերամիավորումը։
Անցյալ շաբաթ Քեյթ Մոսը ցուցմունք տվեց Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատավարության ժամանակ։ Սուպերմոդելը հերքեց Էմբերի հայտարարությունները, որ Դեփը Մոսին հրել է աստիճաններից իրենց հարաբերությունների ընթացքում: Քեյթը հայտարարել է, որ Դեփն, ընդհակառակը, իրեն տարել է սենյակ և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Սուպերմոդելը հավելել է, որ դերասանն իր նկատմամբ երբեք բռնություն չի գործադրել։
Քեյթ Մոսն ու Ջոնի Դեփը հանդիպել են 1994-1998 թվականներին և եղել են ամենավառ աստղային զույգերից մեկը: Զույգը մշտապես հայտնվում էր մամուլի ուշադրության կենտրոնում՝ իրենց բուռն կենսակերպի և սկանդալների պատճառով։ Նրանց բաժանումը շատ վրդովեցրեց երկրպագուներին, Քեյթն ինքն էլ ավելի ծանր հաղթահարեց բաժանում։ Նա խոստովանել է, որ Ջոնիին մոռանալու համար իրենից պահանջվել են մի քանի տարի։ Ավելի ուշ Դեփն ասաց, որ ինքը նույնպես դժվարությամբ է դիմացել բաժանությանը, և չի հասկանում, թե ինչու նրանք չփորձեցին պայքարել իրենց հարաբերությունների համար։