Աստղագուշակ հունիսի 6-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Երևակայեք, հնարեք, նոր բան մտածեք: Սովորական մեթոդներն այսօր հազիվ թե օգնեն հաջողության հասնել, պիտի նպատակին հասնելու այլ միջոցներ փնտրեք: Ամենայն հավանականությամբ բոլոր որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք, ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն չի լինի: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, եթե ինքներդ ձեզ վրա չկասկածեք:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում. հնարավոր են անհաջող գործարքներ, գնումներ, որոնց համար շուտով կզղջաք: Ցանկացած աշխատանքային հարց քննարկեք առանց շտապելու և ձեզ վրա պարտականություններ մի վերցրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն սկսեք լուրջ գործնական զրույցներից: Առավոտը հրաշալի կլինի մասնագիտական ծրագրերը քննարկելու, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու համար: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, աշխատանքային պրոցեսներն արագացնելու հնարավորություն կլինի: Ավելի ուշ գործարքներ կնքելու համար բարենպաստ ժամանակ կգա:

Այսօր ձեր արարքներն ու խոսքերը շատերին կզարմացնեն: Նույնիսկ ամենամտերիմները չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Բայց տարաձայնություններ չեն առաջանա, և ձեզ ոչ ոք չի խանգարի: Օրվա վերջին շատ բան կպարզվի, հարաբերություններն էլ կհարթվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամպերում մի սավառնեք ու ոչինչ մի հորինեք: Այսօր կարևոր կլինի իրատես լինելը, և՛ իրավիճակը, և՛ սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը: Դա էլ բավարար կլինի, որպեսզի գլուխ հանեք վերջին ժամանակներս առաջ եկած խնդիրներից ու հասնեք նոր նպատակներին: Աշխատեք կատարել ավելի վաղ տված բոլոր խոստումները. այսօր դա կարևոր կլինի ձեր հեղինակության համար:

Տանը հոգսեր սպասվածից շատ կլինեն: Մի փորձեք ամեն ինչից մենակ գլուխ հանել, քանի որ կողքին կլինեն մարդիկ, որոնք հաճույքով կօգնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ կստացվի, եթե չշտապեք: Օրը կարող է ուզածի նման հաջող չդասավորվել, բայց այն անլուծելի խնդիրներ չի բերի: Հնարավոր են անսպասելի լուրեր, այդ թվում՝ հին ծանոթներից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: Չի բացառվում՝ դրա պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ ուրիշների վրա:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում՝ առանց հրավերի հյուրեր գան: Դա կուրախացնի, քանի որ գործերից շեղվելու, հետաքրքիր մի բան քննարկելու հնարավորություն կհայտնվի: Երեկոն բարենպաստ կլինի սիրելիի հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արժե կենտրոնանալ ամենակարևոր ու բարդ գործերի վրա. այսօր դուք դրանցից գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կդասավորվի, բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, սկսածը կիսատ չեք թողնի: Կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց հետ նախկինում բազմիցս համագործակցել եք:

Օրվա երկրորդ կեսին հոգսերից շեղվելու, հետաքրքիր վայրեր այցելելու հնարավորություն կունենաք: Հին ընկերոջը կամ սիրելիին առաջարկեք ընկերակցել ձեզ. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի բացառվում՝ նոր ընդհանուր ծրագրեր հայտնվեն, և դուք մոտ ժամանակներս զբաղվեք դրանք կյանքի կոչելով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր յուրահատուկ կարևոր կլինի առողջ բանականությամբ ղեկավարվելը, հույզերին չտրվելը: Պահի ազդեցության տակ դուք կարող եք ասել ու անել մի բան, ինչի համար շուտով կզղջաք: Հատկապես զգույշ է պետք լինել գործնական բանակցությունների ժամանակ. խոստումներ մի տվեք, քանի դեռ վստահ չեք, որ կարողանալու եք դրանք կատարել:

Բարեհամբույր լինելն ու հումորի զգացումը կօգնեն խուսափել անձնական հարաբերություններում խնդիրներից, լիցքաթափել մթնոլորտն ու լարված պահերը: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության, հոգատարության և աջակցության կարիքը շատ կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք արագ կպայմանավորվեք և՛ նոր ծանոթների, և՛ այն մարդկանց հետ, որոնց հետ դա անել նախկինում չէր ստացվում: Կարող եք օգտվել բարենպաստ պահից հին գործնական կապերը վերականգնելու կամ այն մարդու հետ հաշտվելու համար, որի հետ վիճել էիք: Շատերը կլսեն ձեր կարծիքը և կհետևեն ձեր խորհուրդներին:

Աշխատեք շատ չհոգնել: Կուզենաք հասցնել ծրագրած ամեն ինչ ու մի փոքր էլ ավելին, և էներգիան ձեզ կհերիքի, բայց ժամանակ առ ժամանակ արժե դադարներ վերցնել: Երբեմն պետք է կարճ ժամանակով շեղվեք հոգսերից, որպեսզի տրամադրություն լավանա, ուժերն էլ ավելանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գաղափարները, որոնք այսօր կհայտնվեն, արժե հնարավորինս արագ կյանքի կոչել: Բոլորը չէ, որ միանգամից դրանք ըստ արժանվույն կգնահատեն, բայց շատ շուտով պարզ կդառնա, որ դուք հրաշալի մի բան եք մտածել: Եվ հենց այդ ժամանակ էլ համախոհներ կունենաք, որոնք շատ հարցերում կօգնեն: Նոր ծանոթություններից գործնական հարաբերություններ կսկսվեն, որոնք շուտով ոչ ֆորմալ, ընկերական բնույթ կստանան:

Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: Չեն բացառվում եկամուտների արագ աճ խոստացող առաջարկները: Հաջողակ կլինեք սիրո մեջ: Լսեք ձեր սրտին. այն չի սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գումարի հետ զգույշ եղեք. դուք կուզենաք ծախսել՝ առանց մտածելու, որ այսօր այդպես վարվել հաստատ չարժե: Մի շտապեք գնումների հարցում, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Վտանգ կա՝ թանկարժեք ու գեղեցիկ, բայց լրիվ անպիտան իրեր ձեռք բերեք:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Աշխատավայրում լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններն արագ կհաղթահարեք: Այստեղ կօգնի փորձը: Իսկ ահա անձնական հարաբերություններում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ճիշտ կլինեն, դուք կհետևեք դրանց, և ամեն ինչ լավ կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառ եղեք, քանի որ առանց դրա հազիվ թե կարողանաք հաջողության հասնել: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր սպասում, բայց դուք թույլ չեք տա, որ դրանք անհաղթահարելի դառնան: Հավանական են աշխատանքային տարաձայնություններ, վեճեր գործընկերների ու ղեկավարության հետ: Ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել ու բոլորի հետ պայմանավորվել: Երեկոյան նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, որ ձեզ հետ ավելի լավ է համագործակցել, քան պայքարել ձեր դեմ:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի իրավաբանական ու ֆինանսական հարցերը լուծելու, պետկազմակերպություններ դիմելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Փոքրիկ դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք դրանք արագ կհաղթահարեք: Լավ գաղափարներ կունենաք, և դուք միայն պիտի ընտրեք մարդկանց, որոնք կօգնեն ձեզ դրանք իրագործելու հարցում: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ում արժե վստահել, իսկ ումից է լավ հեռու մնալ:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Իսկ հետո կարող եք լրիվ նոր ու հետաքրքիր մի բան ստանձնել: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում տարբեր բաներ եք լսել. դուք ձեր տպավորությունը կկազմեք, և այն ճիշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: