Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը` Մենչը, ով տևական ժամանակ է գտնվում է ԱՄՆ-ում, Ինստգրամի իր էջի միջոցով պատասխանել է հետևորդների հարցերին։
Նրա հետևորդներից մեկը Մենչին հարց է ուղղել դերասան Հովհաննես Ազոյանի հետ հարաբերությունների մասին՝ Հովհաննես Ազոյանի հետ կռվա՞ծ եք։ Հարցին ի պատասխան Մենչն ասել է. «Փոքրերի հետ չեն կռվում»:
Հայտնի չէ՝ ինչ վիճաբանության և կոնֆլիկտի մասին է խոսքը, քանի որ Մենչը այլ մեկնաբանություններ չի տվել։
Հարց ու պատասխանի ժամանակ նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ում իր բնակությանը. «Ես շատ կապված եմ ՀՀ-ի հետ բոլոր առումներով, իսկ ԱՄՆ-ում դեռ շատ անելիքներ ունեմ: ԱՄՆ տեղափոխվելը շատ երկար պատմություն է, բայց ես այստեղ ժամանակավոր եմ»:
Միաժամանակ, մշտական բնակություն հաստատելու վերաբերյալ հարցին պատասխանել է. «Փորձեմ անկեղծ լինել. չգիտեմ»: