Իրինա Շեյքը դարձել է Jean Paul Gaultier-ի նոր գովազդային արշավի հերոսուհին. ռուս մոդելը ներկայացրել է բրենդի ամառային հավաքածուն, որը, բացի լողազգեստներից, ներառում է նորաձևություն վերադարձող զգեստներ, տոպեր և ցածր գոտկատեղով ջինսեր։
Արշավն իրականացվել է իննսունականների լողափնյա նորաձևության ոճով։ Կերպարները լրացվել են նեոնային բանդաններով, զանգվածային ականջօղերով, ակնոցներով և բարձրակրունկ կոշիկներով։
Նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիական Ռիվիերայում։ Կադրերի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Շառլոտ Ուելսն է, ով երկար ժամանակ համագործակցում է Vogue-ի և Dazed-ի հետ։