Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը սոցցանցերում մեղադրել է adidas-ին Yeezy շարքի համար կոշիկների իր դիզայնը կրկնօրինակելու մեջ, որը արտիստը թողարկում է սպորտային հագուստի ապրանքանիշի հետ 2013 թվականից:
Խոսքը նոր Adilette 22 հողաթափերի մասին է, որոնք հայտնի Yeezy Slide-ից տարբերվում են ծալքավոր տակացուի և ռելիեֆային երկրաչափական նախշի բացակայությամբ:
Մոդելը վաճառքի կհանվի հունիսի 23-ին և կարժենա 55 դոլար։