Երևանում կայացավ «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Դիանա Պիռտանովան Ղազախստանից։
Թագադրվելուց րոպեներ անց տված հարցազրույցում նա ասաց, որ չի հավատում հաղթանակին։ «Ես հիմա ուղղակի շոկի մեջ եմ։ Շնորհակալ եմ նման ընդունելության համար»,- ասաց Գեղեցկուհու նոր տիտղոսակիրը, որին թագադրեց մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը։
1-ին Վիցե միսս ճանաչվեց Էմի Մխիթարյանը` Վրաստանից։ Էմին հայուհի է, ապրում է Վրաստանում։ 2-րդ Վիցե Միսս ճանաչվեց Կարինա Նիզինկայան Էստոնիայից։ 3-րդ Վիցե Միսս ճանաչվեց Եկատերինա Պշենցևան Բելառուսից։
Մրցույթին մասնակցում էր 2 հայուհի` Վիվիանա Ասատուրին և Սեդա Սարգսյանը։ Վերջինիս սիրելին նրան ամուսնության առաջարկություն արեց հենց բեմում։ Մյուս հայուհին` Վիվիանան, ստացավ «Միսս Շարմ» տիտղոսը։
Մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանել ոլորտի փորձագետներ, մոդելային գործակալությունների ղեկավարներ տարբեր երկրներից։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 23 աղջիկ 15 երկրից։