Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ եղած ժամանակ Շվեդիային սպառնացել է, որ երկրի դեմ տնտեսական պատերազմ կսկսի, եթե այն ազատ չարձակի ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ին: Այս ուշագրավ բացահայտումն արել է Շվեդիայի արդարադատության նախարարը, գրում է Daily Mail-ը:
A$AP Rocky-ն (իրական անունը Ռակիմ Մայրես) ձերբակալվել էր Ստոկհոլմում երեք տարի առաջ, քանի որ թիկնապահների հետ երկրպագուներից մեկին ծեծի էր ենթարկել: Ռեփերի իրավաբանական թիմը պնդել էր, որ երկրպագուն ռասսայական բնույթի վիրավորանք էր հասցրել նրան:
33-ամյա A$AP Rock-ի ձերբակալումը, բանտախուց տեղափոխումը ու այնտեղ մեկ ամիս պահելը դիվանագիտական վեճ է առաջացրել ԱՄՆ-ի և Շվեդիայի միջև:
Հայտնի է, որ այն ժամանակվա նախագահ Թրամփն իր աջակցությունն էր հայտնել ռեփերին և Շվեդիայի այն ժամանակվա իշխանություններին մեղադրել անգործության համար:
Այժմ Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը պատմել է, որ Թրամփը սպառնացել էր տնտեսական սահմանափակումներ մտցնել, եթե Ստոկհոլմն անմիջապես ազատ չարձակի աստղին: Յոհանսոնի խոսքով՝ Թրամփն աջակցության համար դիմել էր նաև Եվրոպական հանձնաժողովին: