52-ամյա Նաոմի Քեմփբելը ներկայացել է թափանցիկ զգեստով (լուսանկարներ)

Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Նաոմի Քեմփբելը ներկայացել է թափանցիկ հագուստով և գրավել պապարացիների ուշադրությունը։ Համապատասխան լուսանկարները հրապարակում է Daily Mail պորտալը։

52-ամյա հայտնին ներկա է գտնվել Azzedine Alaia ապրանքանիշի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Մոդելը փողոցով քայլել է մաքսի երկարությամբ զգեստով և կրունկավոր սանդալներով։ Որպես աքսեսուար աստղն ընտրել է մանուշակագույն պայուսակ։