Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը գրառում է արել՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։
Անդրեասյանը նշել է, որ անձամբ ճանաչել է Գրիգորյանին։
«Ցավակցություններս եմ հայտնում Արմեն Գրիգորյանի մտերիմներին ու ընկերներին։
Անձամբ ճանաչում էի նրան։ Ինտելիգենտ մարդ էր։ Կարծում եմ՝ նա դատարանի դահլիճում մահանալու ճակատագրին արժանի չէր, եւ դա ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների խղճի վրա է։ Թեեւ առհասարակ ի՞նչ խղճի մասին ենք մենք խոսում»,- Ինստագրամի իր էջում գրել է Անդրեասյանը։