Կաթնաթթվային մթերքները չպետք է օգտագործել դատարկ ստամոքսին, ինչպես նաև ստամոքսի բարձր թթվայնության և լակտազի անբավարարության դեպքում: Այս մասին «Գազետա.ռու»-ին ասել է էնդոկրինոլոգ Պոլինա Կորոլյովան։
«Կաթնաթթվային մթերքները, ինչպիսիք են կեֆիրը, կաթնաշոռը, թթվասերը, յուգուրտը, մածունը, խորհուրդ չեն տրվում ստամոքսի բարձր թթվայնության դեպքում։ Դրանք նաև չի կարելի ուտել դատարկ ստամոքսին, քանի որ արտադրվող հյութը միայն գրգռում է ստամոքսը»,- ասել է նա։
Բժշկի խոսքով՝ կաթնամթերքի և կաթնաթթվային մթերքների օգտագործման հետ կապված դժվարություններ կարող են առաջանալ նաև կաթ չմարսող մարդկանց մոտ։
«Այս երևույթը բավականին հաճախ է հանդիպում մեծահասակների մոտ։ Կաթը, որպես կանոն, դադարում է կլանվել մեծահասակների կողմից: Փորձեք խմել մի բաժակ կաթ, եթե դրանից հետո փքվածություն առաջանա, ապա հավանական է, որ դուք լակտոզայի անբավարարություն ունեք»,- ասել է բժիշկը։