Ռեփեր Ջիգանը և նրա կինը՝ բլոգեր և գործարար Օքսանա Սամոյլովան, տեղափոխվել են նոր առանձնատուն։ Աստղերն այս նորությամբ կիսվել են իրենց երկրպագուների հետ սոցցանցերում։
Օքսանա Սամոյլովան իր անձնական բլոգում հրապարակել է տեղափոխության ընթացքում արված լուսանկարների շարքը։ Նկարներում Ջիգանի կինը և նրանց երեխաները՝ 10-ամյա Արիելան, 7-ամյա Լեյան, 5-ամյա Մայան և 2-ամյա Դեյվիդը, կեցվածք են ընդունում իրենց նոր ընտանեկան առանձնատան մուտքի մոտ։ Ինքը՝ ռեփերը, կադրում չէ. այդ օրը նա հյուրախաղերի էր։
«Այ սա շրջադարձ է»,- լուսանկարին կից գրառման նախաբանում գրել է Օքսանա Սամոյլովան։