Ամիսներ առաջ ամերիկաբնակ, ազգությամբ հայ երիտասարդ երգչուհի Օֆին հանրությանը ներկայացավ «Սիրտս պատրաստ ա» տեսահոլովակով, որը համատեղ աշխատանք էր Սուպեր Սաքոյի և Հակի հետ: Այժմ երգչուհին աշխատանքային ծրագրերն իրականացնելու նպատակով ժամանել է Հայաստան և իր ինստագրամյան էջում ակտիվ պատմում է Հայաստանում անցկացրած հանգստի մասին:
Երգչուհին ֆոտոշարք է հրապարակել Մայր Հայաստանի արձանի կողքին՝ կից գրելով. «Հայաստանս:
Չեմ ուզում հետ գնամ, կարոտելու եմ»:
Նշենք, որ Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ Հայաստանում վերջին անգամ եղել է դեռևս 2014 թվականին, իսկ այս այցով բավականաչափ ոգևորված է:
Օֆին նաև հրապարակել է լուսանկարներ Գեղարդի վանք այցելելուց՝ կից գրելով. «Սա իմ Հայաստանն է»: