Ռիհաննայի առաջին անկեղծ ֆոտոշարքը մայրանալուց հետո

Ռիհաննան մայիսին ծննդաբերելուց մի քանի ամիս անց սկսել է Savage x Fenty-ի գովազդային արշավը: Իր ներքնազգեստների բրենդի գովազդային ֆոտոշարքում երգչուհին ցուցադրել է փոխված կազմվածքը: Այս մասին գրում է BRAVO.am-ը։

Սա Ռիհաննայի առաջին անկեղծ ֆոտոշարքն է մայրանալուց հետո: Թեեւ նա չի նշել, թե երբ են արվել կադրերը, բայց երկրպագուները վստահ են, որ դրանք բավական թարմ են: Նրանց բավական դուր է եկել երգչուհու կազմվածն ու ուրախ են, որ այդքան շուտ լավ մարզավիճակում է:

«Այ, սա մայրիկ է», «3 ամիս էլ չի անցել երեխայի ծննդից, ուաու», «Մայրիկի կազմվածք»՝ մեկնաբանությունների մեծ մասը նման հիացական խոսքեր են:

Hollywood Life-ին հայտնի է դարձել, որ երգչուհին պատրաստվում է հագուստի հավաքածու ներկայացնել՝ հղի կանանց համար: Ռիհաննան ցանկանում է փոխել պատկերացումները հղի կանանց հագուստի մասին, որպեսզի նրանք ամեն պարագայում իրենց գրավիչ զգան ու ցանկալի լինեն: Հղիության ընթացքում նա սկսեց փորձարկումներ անել հագուստի հետ եւ աչքի ընկել անսովոր կերպարներով: Հավանաբար, դա էլ ոգեշնչեց իր համարձակությունը փոխանցել նաեւ այլ կանանց: Ռիհաննան անգամ հատուկ լուսանկարահանման էր մասնակցել Vogue ամսագրի համար ու խոսել մայրանալու հետ կապված սպասումների մասին: